Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Վշտակցում ենք

Վշտակցում ենք
31.07.2016 | 15:38

«Իրատեսի» խմբագրակազմը խորապես վշտակցում է իր քաղաքական մեկնաբան Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻՆ՝ սիրելի հոր՝ ԺՈՐԱ ԴԱՎԹՅԱՆԻ մահվան կապակցությամբ և կիսում հանգուցյալի ընտանիքի անդամների, հարազատների ու մտերիմների վիշտը:

Դիտվել է՝ 7543

Մեկնաբանություններ